Դատարանը մերժեց Ասանժի արտահանձնման գործի քննությունը հետաձգելու փաստաբանների խնդրանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանը հոկտեմբերի 21-ին մերժել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների խնդրանքը՝ երեք ամսով հետաձգելու ԱՄՆ-ին նրա արտահանձնման մասին գործի հետաքննությունը: Գործը քննվելու Է 2020 թվականի փետրվարին, ինչպես որ ավելի վաղ պլանավորվում Էր։ հայտնել Է Reuters գործակալությունը։

Ասանժը, որը վերջին մի քանի ընթացակարգային լսումների ընթացքում չԷր հայտնվում դատարանի դահլիճում, այս անգամ դատարան Էր բերվել Բելմարշի բանտից:

Ասանժի արտահանձնման գործի շուրջ հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին: Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ, հոկտեմբերի 21-ին հայտնել Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող Է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո։