Արցախի նախագահը մարտական դիրքերում ծանոթացել է սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Բակո Սահակյանին ուղեկցում էին Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձիք: