ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու Հ. Արշակյանի հրավերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Հակոբ Արշակյանը:

«Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ պայմանավորվեցինք ընդլայնել և ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում: Նախարարը սիրով ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,-նշել է Հակոբ Արշակյանը:

 

 

 

Сохранить

Համօգտագործել