Խորվաթիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

.

Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: