ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Գալաթասարայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը թողնել չի պատրաստվում։
«Ռեալում» իմ ձեռքբերումներն արդեն անցյալում են: Մեր խաղերի ներկայիս արդյունքները երկրպագուներին չեն գոհացնում։ Չգիտեմ, թե ինչ է գրում մամուլը, բայց ես ցանկանում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»,- ասել է Զիդանը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչ նշանակել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23։00-ին։