ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այս տարի արձանագրվելու է 7 տոկոսանոց տնտեսական աճ։
«Քանի որ տարվա վերջն արդեն սարերի հետևում չէ, ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասել է Տիգրան Խաչատրյանը, ապա հավելել, որ պետք է ունենանլ նաև երկարաժամկետ առումով տնտեսական աճի պոտենցիալն էապես ավելացնելու խնդիր, իսկ այդ ուղղությամբ ծրագրեր արդեն իսկ մշակվում են։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ այն 5 տոկոսը, որ կանխատեսվել էր եկող տարվա համար, կլիներ ամենապահպանողական, նվազագույն ակնկալիքը տարվանից։
«Բայց տեղի ունեցող փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,-ասել է նախարարը։