ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են «Իմ քայլի» պատգամավորի ավտոմեքենայի կողային ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քրիստինե

Անհայտ անձինք վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Mini cooper» մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան։ Պատգամավորը կայանել է Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ-ի հարևանութամբ, թույլատրելի հատվածում։ ԱԺ-ից դուրս գալուց հետո պատգամավորը ավտոմեքենան հայտնաբերել է վնասված ապակիներով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան են վնասում։