6-րդ վարչությունը հարցում է արել ՀՖՖ. պարզաբանում են ոստիկանությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Իրավական

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է Ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության կենտրոնում, համապատասխանում է իրականությանը։ «Ուղղակի վարչության աշխատակիցները ոչ թե այցելել, այլ որոշակի փաստաթղթեր են պահանջել ՀՖՖ-ից»,- այս մասին 24News-ին ասացին ՀՖՖ-ից՝ խորհուրդ տալով մնացած հարցերն ուղղել ոստիկանորւթյանը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոնկրետ դեպքով գործեր են նախապատրաստվում, և հենց այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով են Ֆուտբոլի ֆեդարացիա հարցումներ ուղարկվել։

Ի՞նչ գործի մասին է խոսքը, հետքրքրվեցինք։ «Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով են նյութերը նախապատրաստվում»,- պատասխանեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։