Բանակում չծառայած Արման Բաբաջանյանը չի կարող ինձ փնովել․ Մարգարիտա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

«Վախենալու, կորցնելու բան չունեմ»,- անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ կամ կանչել Ազգային ժողովի մուտքի մոտ, որոնք մեր միջից ամենաշատն են նախկին իշխանություններից օգտվել», - ասաց նա՝ հավելելով, որ երբ իր որդին 1996-1998 թվականներին ծառայության մեջ էր, Բաբաջանյանն ԱՄՆ-ում էր։

«Բանակը նոր էր կազմավորվել, հաց չունեին, դու հիմա մայրերին կանչում ես, որ ինձ վարկաբեկես», - նկատեց Խաչատրյանը։

«Մենք ոչնչի ակնկալիք չունենք։ Եթե իրենցից որևէ մեկին հարցնեմ, ասեմ Եղնիկների տեղն ասա, Ջաբրայիլի, Մատաղիսի, Թալիշի տեղն ասա, Հադրութի դիրքերի տեղն ասա, ոչ մեկը, բանակ չծառայածներից ոչ մեկ չի կարող այդ զորամասերի տեղն ու հասցեն ասել», - ասաց նա։