Քրդերը կհայտնվեն թուրքական բանակի թիրախում, եթե հետ չքաշվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

ԱՄՆ զորքեր

ԱՄՆ-ն դավաճանել է իր երկար տարիների դաշնակից քրդերին, երբ  զորքերը դուրս է բերել Սրիայի հյուսիսից ու նրանց ստիպել կռվել թուրքական բանակի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտիրի Պեսկովը։ 

Ըստ Պեսկովի՝ եթե քրդական զորքերը հետ չքաշվեն սահմանից, այդ դեպքում Սիրիայի սահմանապահ ջոկատներն ու ռուսական ռազմական ոստիկանությունն ստիպված կլինեն դա անել ու այդ պարագայում քրդական զորքերը կհայտնվեն թուրքական բանակի թիրախում։  

Հիշեցնենք, որ Սոչիում հանդիպել են  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Հանդիպման օրակարգային թեման  եղել է Սիրիայի հարցը, որի շուրջ, ըստ թուրքական և ռուսական մամուլի, հաջողվել է հասնել համաձայնության։