Դատարանը 1 ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով: Այս մասին 24News–ին ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց։