Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, բախվել են 36-ամյա Մանուկ Մ.-ի վարած ВАЗ 21011 մակնիշի 33 VO 595 համարանիշի և 34-ամյա Արշակ Ե.-ի վարած Ford Transit մակնիշի 35 PZ 202 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ВАЗ 21011-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու գազոնի մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Գլխիվայր շրջված ավտոմեքենան ոստիկանության Մեծամորի բաժնի ոստիկանների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և այն քարշակով տեղափոխվում է անվտանգ վայր: