ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել, հայտնում է Sky News-ը: Զոհերի թվում առնվազն 1 դեռահաս կա:
Բեռնատարի 25-ամյա վարորդը, որը ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել է սպանության կասկածանքով:
Քննիչների տվյալների համաձայն՝ բեռնատարն Անգլիա էր ժամանել Բուլղարիայից: Մեծ Բրիտանիայի սահմանն այն հատել էր հոկտեմբերի 19-ին:
Ոստիկանությունը պարզում է բեռնատարում գտնված մարդկանց ինքնությունն ու նրանց մահվան հանգամանքները: