«Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին  «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:

Նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Ա.Ի-ն սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում: