ԵԺԿ-ն մտահոգված է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով Դոլի խոսքի ոչ պաշտոնական թագմանությունը.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով եւ իր հանդեպ սպառնալիքներով:

Հայաստանում սահմանադրական կարգը եւ օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման եւ տարանջատման սկզբունքները:

ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական եւ այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետեւել իրավիճակին եւ կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։

Հիշեցնեմ, որ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքն է»։