Եվրախորհրդարանում Մոգերինիին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խումբը Եվրամիության ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության՝ անկարգություններին ներգրավվածության մասին ԵՄ առաքելության հասցեին հնչած մեղադրանքներից հետո:

Այդ կապակցությամբ խմբի արտասահմանյան գործերով փոխնախագահ Քաթի Փիրին ասել է. «Բռնության վերջին դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Ալիեւի ռեժիմը արհամարհում է խոսքի, հավաքների  ազատության սահմանդրական իրավունքն ու երկրի միջազգային պարտավորությունները: Կին ակտիվիստների նկատմամբ ճնշումները բացահայտում են գենդերային հավասարություն հռչակած Ադրբեջանի կառավարության կեծավորությունը»:

Իսկ Եվրախորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ հավելել է. «Մենք  Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին եւ Եվրահանձնաժողովին կոչ ենք անում դադարեցնել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի իրականացրել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է հարգեն հավաքների ազատությունը, ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին», հաղորդում է contact.az-ը։