ՌԴ-ն հրապարակել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով համաձայնագրի ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

բակո

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով ընդունված համաձայնագրի ճանապարհային քարտեզը, հայտնում է РИА Новости-ն։

Ըստ քարտեզի՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով Սիրիայի սահմանապահ ծառայության 15 անցակետ կտեղակայվի:

Նշենք, որ երեկ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների արդյունքում Սիրիայի հարցում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:

Բանակցությունների ավարտին հուշագիր է ստորագրվել 10 կետով փոխհամագործակցության մասին: