Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

.

Ջերմուկի Ձախափնյակ թաղամասում ինքնասպանության դեպք է արձանագրվել: «Հոկտեմբերի 22-ին ժամը 21։40-ին «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության աշխատակիցները կանչով մեկնել են Ջերմուկ Ձախափնյակ թաղամասի 25 շենքի հետնամաս, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում, նույն թաղամասի բնակիչը (1981 թվականին ծնված) իր հողամասի տնակում, նստած վիճակում մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր