ՀՀ ու Վրաստանի փոխվարչապետները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

.

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։

Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։