Արտակարգ դեպք՝ Սյունիքում. այրվել է «ԿամԱԶ»-ի բեռնատարի թափքի հատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱԻՆ

Սյունիքի մարզում, հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Կարմրաքար գյուղի մոտակայքում, այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, մարվել՝ 14:08-ին: Այրվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի թափքի հատակը՝ մասնակի (մոտ 9 քմ):