Եվրախորհրդարանում ի նշան Թուրքիայի դեմ բողոքի դեն են նետել թուրքական շոկոլադի տուփը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթ է ունեցել՝ ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողության Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին շպրտելով և իր գործընկերներին ևս կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի հետ: Նշենք, որ շոկոլադե տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը: 

Չիոկան ասել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:

«Ես «ոչ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- ասել է եվրոպացի պատգամավորը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news