Ռամոսը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

Ռամոս

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։

Ռամոսի նկատմամբ 1 մլն եվրոյի տուգանք է նշանակվել՝ իմիջային իրավունքի վաճառքից ստացած եկամուտից հարկ չվճարելու համար:

Ռամոսը թեև դատավարության ընթացքում վերադարձրել է տուգանքի կեսը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել ու պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը։