Եթե Արա Բաբլոյանը խախտում է արել, թող պատասխանատվություն կրի․ Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

Եթե Արա Բաբլոյանն ընդունել է՝ որևէ խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան քաղաքական կամ իրավական պատասխանատվություն կրի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր՝ կարող են մի բանում մեղադրել իրեն,  որ նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։