ՀՀ նախագահը Հովհաննես Քոչարյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

բակո

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հովհաննես Քոչարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: