ՌԴ քաղաքացու ավտոմեքենայում մեծ քանակությամբ հոգեմետ հաբեր են գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Թալինի ոստիկանները:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Թալին-Ակունք ճանապարհից, իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով, բաժին բերման ենթարկեցին Ռուսաստանի Դաշնության 53-ամյա քաղաքացու:

Մեքենան զննելիս նա բեռնախցիկից ներկայացրեց 46 հատ «Տրիֆտազին», 27 հատ «Լեւոմեպրոմազի» եւ 19 հատ «Ազալեպսին» գրառումներով հոգեմետ հաբեր:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: