Պարոն Փաշինյան, շարունակեք Մարությանին համարել արդյունավետ կառավարիչ և կրե՛ք հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Երևանում շինթույլտվությունների ուշացմանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ․

Քանի դեռ վարչապետ Փաշինյանը հարցնում է, թե ինչո՞ւ է Հայաստանը Doing Business վարկանիշային աղյուսակում նահանջել 6 հորիզոնականով, ես նայում եմ զեկույցը և բարկությամբ հիշում ահազանգերս առ այն, որ շինթույլտվությունների ուշացումը հաշվարկվելու է այս շրջանակներում և բացասաբար ազդելու ՀՀ վարկանիշի վրա:

ԱՅՍՊԵՍ ստորև բերված պատկերներում կարող եք տեսնել, թե այս տարվա զեկույցում ինչպես է Հայաստանը գահավիժել շինարարական թույլտվությունների տրման հարցում ինչը ի թիվս այլ գործոնների իր էական ազդեցույունն է ունեցել վարկանիշի վրա: Նշեմ, որ այս ցուցանիշը Հայաստանում չափվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունների վրա:

2018թ. (2017)- 89 միավոր

2019թ. (2018)- 98 միավոր

2020թ. (2019)- 62 միավոր

Պարոն Փաշինյան շարունակեք Մարությանին համարել արդյունավետ կառավարիչ, շարունակեք հովանավորել իր ձախողումները և կրե՛ք դրանց հետևանքները»։