Եվրախորհրդարանը որոշում է ընդունել. Թուրքիայի դեմ պետք է կիրառել պատժամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող որոշում է ընդունել։ ԵԽ-ի օրակարգ է բերվել Թուրքիայի դեմ «նպատակաուղղված պատժամիջոցներ» կիրառելու հարցը։ Այս մանիս հայտնում է Էրմենիհաբերը:

«Քրիստոնյա-դեմոկրատների», «Սոցիալ-դեմոկրատների», «Լիբերալների», «Կանաչների» և «Կոմունիստական» կուսակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդունվել է:

Ըստ այդմ՝ պահանջվել է, որպեսզի Եվրամիության անդամ երկրները «խաղաղության ակունքր» ռազմագործողության համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ այդ պատժամիջոցները չպետք է վնասեն քաղաքացիական հասարակությանը, սիրիացի փախստականներին կամ «Erasmus+» և այլ նմանատիպ կրթական ծրագրերով Եվրոպայում ուսում ստանալ ցանկացողներին:

Որպես հնարավոր պատժամիջոցներ նշվել են թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոպա արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը կամ, որպես ծայրահեղ միջոց, Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային համաձայնագրի կասեցումը։