«Կզբաղվեն իրավապահները». Վլադիմիր Կարապետյանը՝ Բաբլոյանի հայտարարության մասին. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

/

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը:

«Պարոն Բաբլոյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու հետաքննեն, թե այդ ի՞նչ խախտում է թույլ տվել: Դրա համար թերևս պարոն Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություններ տալու»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում…»,- ասել էր Բաբլոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: