Ազատեկ գյուղում 300 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

ԱԻՆ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատեկ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր: