Տոնոյանը խնդրում է չքաղաքականացնել «Հայելու առաջ» հաղորդման փակման հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խնդրում է քաղաքական ենթատեքստ չհաղորդել Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման փակման հանգամանքին։

Նա ասել է, որ այժմ «Կենտրոն» ՀԸ հետ որևէ առնչություն չունի, հաղորդման փակման մասին տեղեկացել է հրապարակումներից։

 «Կարծեմ, տնօրենը հիմնավորել էր եթերային ցանցի փոփոխմամբ, նոր եթերաշրջանով, հաղորդաշարերով», - ասել է պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, որ այնուամենայնիվ հեռուստաընկերությունը «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական թիմին է պատկանում և որոշ հրապարակումներում նշվում է այն  մասին, թե Գագիկ Ծառուկյանը միջնորդել է, որպեսզի հաղորդումը փակվի, Տոնոյանն ասել է, թե քաղաքական առնչությունը միայն այն է, որ Կենտրոն ՀԸ-ն «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում է, իսկ Գագիկ Ծառուկյանը կոնցեռնի հիմնադիրն է։

«Կենտրոն ՀԸ-ն կուսակցական պատկանելություն չունի: Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումների մասին հրապարակումներին, խնդրում եմ, որ այս հարցը այդ հարթության մեջ չտեղավորվի»,- եզրափակել է Տոնոյանը: