Կամավոր Շենգավիթի բաժին է ներկայացել հետախուզվող կինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Շենգավիթի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 24-ին կամավոր բաժին է ներկայացել Արարատյան փողոցի բնակիչ 27-ամյա մի կին, որը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի՝ յուրացում կամ վատնում, մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։