Ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ․ Պուտինը՝ Եգիպտոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

բակո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով խոստացել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին փոխանցել իր աշխատավարձի կեսը։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ։

Պուտինը ասել է, որ այդ գագաթաժողովի կազմակերպման ողջ ընթացքում Սիսին ոչ միայն օգնել է իրեն, այլև ամբողջ ընթացքում ֆիզիկապես իր կողքին է եղել։ Եվ եթե չլիներ Եգիպտոսի նախագահի աջակցությունը, միջոցառումը, ըստ ՌԴ նախագահի, հնարավոր չէր լինի կազմակերպել այդ մակարդակով։

 «Հիմա ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ, որովհետև դա իմ պարտականությունն էր»,- կատակել է Պուտինը՝ դիմելով Եգիպտոսի նախագահին։