Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է տարածաշրջանին․ Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է և՛ երկու երկրներին, և՛ տարածաշրջանին:

Իրանի նախագահը՝ կարևորելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը՝ դրական է գնահատել նախագծում Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը։ Ռոհանին հույս է հայտնել, որ նախագծի եզրափակիչ փուլերը կիրականացվեն ավելի կարճ ժամկետներում: