Նիկոլ Փաշինյանը Սկոլկովոյում է․ վարչապետը մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սկոլկովոյում է։ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկանում ենք Բաղրամյան 26-ի տելեգրամից։

Ընդլայնված նիստին մասնակցելու է նաև Սերբիայի վարչապետը։ Նախատեսվում է ԵՏՄ-ի  անդամ պետությունների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Ժամանման տեսանյութը հրապարակել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։