ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սկոլկովոյում է։ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկանում ենք Բաղրամյան 26-ի տելեգրամից։
Ընդլայնված նիստին մասնակցելու է նաև Սերբիայի վարչապետը։ Նախատեսվում է ԵՏՄ-ի անդամ պետությունների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Ժամանման տեսանյութը հրապարակել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։