Գործարկվել է ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև կնքված առևտրատնտեսական համաձայնագիրը

ԵՐԵՒԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

ЕАЭС Китай

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև ուժի մեջ է մտնում կնքված առևտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին նշվում է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ընդունված հայտարարությունում, որը ստորագրել են կազմակերպության անդամ բոլոր պետությունների վարչապետները, ինչպես նաև Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը։ 

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված առևտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը, որը հնարավորություն է տալիս էլ ավելի խորացնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու ընդլայնել տնտեսական կապերը», - ասված է հայտարարության մեջ։ 

ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի միջև պայմանագիրը ստորագրվել է 2019 -ի թ-ի հունիսի  6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ 

«Ակնկալում ենք, որ մաքսային միությունների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավորություն կտա դյուրացնել միջազգային առևտուրը և կնպաստի կառուցել ավելի խոր տնտեսական հարաբերություններ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև», - համաձայնագիրը ստրագրելուց հետո նշել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news