ԱԺ խոսնակը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

արարատ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում:

Առանձին քննարկման առարկա է դարձել իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվող դատաիրավական համակարգի արդիականացման օրակարգը:

Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին: