Աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ BBC-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Հայաստանը Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի կամ մեկ այլ պետության կողքին չի մնում։ Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք միայն Երևանում ենք, աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, ինչը շատ բարդ աշխատանք է պահանջում, այս ամենն անվտանգության և Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով, նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը, մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է», - հայտարարել է նախարարը:

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ եթե Հայաստանը իրեն թույլ տա շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դառնա այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում, ապա վնաս կհասցնի ինքն իրեն:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news