Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին Hetq.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:

«Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է հարցման պատասխանում:

Աշոտ Արսենյանի որդու՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել։

Քրեական գործը չի կարճվել, քանի որ քրեական գործում ներգրավված է նաև Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին` Տիգրան Խաչատրյանը: Իրավապահ մարմինները վերջինիս ևս ներգրավել էին քրեական գործում` զինծառայությունից ազատման առերևույթ կեղծված փաստաթղթերի կասկածանքով: Տիգրան Խաչատրյանը հետախուզման մեջ է:

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու հիմքով մեղադրանք է առաջադրվել։