Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լուրջ աշխատանք է կատարել ԵԱՏՄ կայացման համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4  տարիներին հսկայական աշխատանք է կատարել եվրասիական ինտեգրացիան էլ ավելի կայացնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին չորս տարիներին հսկայական աշխատանք է կատարել ԵԱՏՄ տարածքում՝ ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելով։ Միության ինստիտուտների ստեղծման և կայացման համար հսկայական արդյունքեր են գրանցվել։ Մեր կազմակերպությունը մեծ քայլեր է արել՝ միջազգային ճանաչման և համաշխարհային տնտեսական շուկայում իր դերակատարությունը հաստատելու առումով», - հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը։ 

Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4 տարիներին՝ 2016 թ-ից, ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։