Երբ երեխային կանչում են ՀՔԾ, մարդիկ ինչ ասես կարող են մտածել, պետք է ճիշտ տեղեկություն տալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Չեմ նկատել, որ պարոն Բաբլոյանն ինչ-որ բան իր լիազորություններից դուրս, այլ ձևով անի»,-24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շուրջ ծավալված իրավական գործընթացին, ասաց նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Շատ դրական վերաբերմունք ունեմ նրա անձի նկատմամբ, միշտ օգնող է եղել, որ բնորոշ է բժշկի վարքագծին»,- նշեց նա։

Ինչ վարաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության հրավիրելուն, ապա պարոն Պողոսյանն ընդգծեց․ «Հասարակությանը պետք է հստակ ներկայացվեն գործի նրբությունները, հստակ ձևակերպումններ ու պարզաբանումներ տրվեն, որ մարդկանց մոտ տարակարծություն չառաջանա»,- ասաց նախկին պատգամավորը։