ԵՐԵՒԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում Եվրասիական միջկառավարական նիստից հետո լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցն աշխատանքներ է տանում Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքով մեկ հեռախոսակապի ռոումինգը վերացնելու ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման ուղղությամբ։ Այսօրվա նիստից հետո նմանատիպ հանձնարարական է տրվել կազմակերպության անդամ երկրների համապատասխան կառույցներին», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։