Ցավում եմ, որ բարձր կլասի դիվանագետը 1.5 տարում վերածվել է շարքային «թավշյա» պրոպագանդիստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Աշոտյան

BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա գրել է. «Վստահ եմ, անկախ քաղաքական հայացքներից, շատերս էինք ակնկալում ավելի ուժեղ ելույթ, հատկապես Արցախի մասով։

Ավաղ, այս ժամանակահատվածում ԱԳ նախարարը առավել զբաղվել եւ հմտացել է խունտայի PR-ի հարցերով, քան երկու հայկական պետությունների շահերից բխող իր անմիջական պարտականություններով»։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը: