Բելառուսում 8 ամսական երեխայի սպանության գործով մեղադրյալին գնդակահարություն է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Բելառուսի Բրեստի մարզի մարզային դատարանը հրապարակել է Լունինեց քաղաքում 8 ամսական երեխայի դաժան սպանության գործով վճիռը, հայտնում է belta.by-ն: 

Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա աշնանը: Մեղադրյալները երեխայի 26-ամյա մայրն ու նրա 48-ամյա ընկերն են: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքների բոլոր կետերով: Մարդասպան մորը դատապարտել են 25 տարվա ազատազրկման, տղամարդուն նշանակվել է մահապատիժ՝ գնդակահարություն:

Վճիռն ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարկվել:

Ողբերգությունը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 27-ին: Քննության տվյալների համաձայն՝ Լունինեց քաղաքի 28-ամյա բնակիչը, տուն վերադառնալով, իր մեկ տարեկանը չբոլորած դստերը դաժանորեն սպանված էր հայտնաբերել: Այդ ժամանակ տանն էին եղել նրա կինն ու ընտանիքի ծանոթը, որոնք հարբած են եղել: