Արտառոց դեպք Բավրայի սահմանակետում. անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

.

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում:Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ: