Նոր Խարբերդի ամառանոցներից մեկի սանհանգույցում 65-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դի

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Գևորգ Խ.-ի (ծնված 1954 թ.) դին: