Կադաստրի ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Կադաստրի ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը։ Այս մասին տեղեկացրին Կադաստրի պետական կոմիտեից:  Խաչատուր Բաղոյանը մինչ այդ  եղել է Կոմիտեի ղեկավարի օգնական:

Բաղդոյանը 36 տարեկան է, ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2001-ին ընդունվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, որն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006 թվականին, աշխատանքի է անցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2019-ի մարտ ամսին զորացրվել է և նույն ամսում նշանակվել Կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական:
Ամուսնացած է, ունի երկու որդի: