Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու․ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:

Դիտարկմանն՝ Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը  բացասական պատասխան տվեց:

«Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», - ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:  

Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ում անցկացվող ՊՎԾ ստուգումներին՝ նշելով, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ, այլ ՊՎԾ-ի հերթական ստուգումներն են:

«ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», - ասաց Էդուրադ Մարտիրոսյան: