Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում միկրոավտոբուսը բախվել է ինքնաթիռին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային կառույցի կայքից տեղեկանում ենք, որ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում միկրոավտոբուսը բախվել է մասնավոր ինքնաթիռի։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Քննչական բաժնի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ծառայողական ավտոմեքենան բախվել է ինքնաթիռի կողային հատվածին: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Քննիչները հետաքննություն են անցկացնում՝ փորձելով պարզել, թե ինչպես են խախտվել  անվտանգության կանոնները: