Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում․ Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

ՀՀ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրել։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում։ Ես բացարձակապես համաձայն չեմ, հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի։ Ոչ մի նախնական պայմանավորվածություն չի եղել»,- լրագրողներին ասել է Արա Բաբլոյանը։

Բաբլոյանը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք իր կարծիքով այս ամենն ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ։ Նա ասել է, որ չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել։

«Այս պահին միայն մի նպատակ ունեմ, որ ինչպես ժողովուրդն ինձ հարգել է, շարունակի հարգել: Կմնամ երկրում, որևէ տեղ չեմ գնա: Ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ արդար եմ ու որևէ ապօրինություն չեմ արել», - ասել է Բաբլոյանը: